ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

«Փաշինյանը յոթ մղոնանոց քայլերով ընթանում է Վլադիմիր Զելենսկիի ճանապարհով»

«Փաշինյանը յոթ մղոնանոց քայլերով ընթանում է Վլադիմիր Զելենսկիի ճանապարհով»
24.10.2023 | 07:21

Ռուսական ԶԼՄ-ները սկսել են ավելի հաճախ համեմատել Հայաստանն Ուկրաինայի հետ, Նիկոլին՝ Զելենսկիի հետ։ Սա մեր երկրի համար նոր աղետալի հետևանքներ է ունենալու, վերջապես պետք է գիտակցել։

Ռուսաստանը կայսրություն է, Մոսկվան դաժանորեն է զոհաբերում։ Հենց դրա մասին էի շարունակ ասում, որ այս փուլում մենք պետք է ՌԴ-ի հետ հարաբերությունները ամուր պահենք, քանի որ ունենք Արցախի փխրուն վիճակ։ Կտրեցինք կապը, Ռուսաստանն առանց աչքը թարթելու տվեց Արցախը։

Դուք դեռ չեք պատկերացնում, թե ինչ նոր աղետներ են գալիս։ Կարդացեք ռուսական ՏԱՍՍ գործակալության հոդվածը՝ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով․ «Եվրախորհրդարանում հոկտեմբերի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը գնահատում ենք որպես բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես այն հարցում, որը վերաբերում է Ռուսաստանին և ռուս-հայկական հարաբերություններին։ Փաշինյանը յոթ մղոնանոց քայլերով ընթանում է Վլադիմիր Զելենսկիի ճանապարհով»։

Ինչքան էլ Հայաստանի բնակիչները անհեռատես ու նյութապաշտ լինեն, չեմ ուզում, ուղղակի չեմ ուզում մի առավոտ արթնանալ Երևանի վրա ընկնող հրթիռների ձայնից, չեմ ուզում մեր փողոցում տանկեր տեսնել։ Բայց արդեն տեսնում եմ․․․

Դուք չեք հասկանում, որ Ռուսաստանի համար ամենևին կապ չունի, թե այստեղ ինչ լեզվով կխոսեն։ Մոսկվային պետք է այստեղ ունենալ սեփական զորքը․․․ Մի ոչնչացրեք մեր երկրի վերջին կտորը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3764

Մեկնաբանություններ